Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ

 

 

Հայաստանի կառավարության հետ հանդիպման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

 

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանը կայուն քաղաքականություն է վարելու արտաքին ու պաշտպանական ոլորտներում։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

 

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ն իր հերթին կշարունակի Երևանի հետ գործընկերությունը։

 

Նա վստահ է, որ Հայաստանը նշանակալի ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության ապահովման հարցում։ Ապատուրայը նշեց նաևՀայաստանը նաև ՄԱԿ–ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում։

 

«Ես ասացի պաշտպանության նախարարին, որ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունն օգնում է Հայաստանին իր առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնել նաև Դաշինքի շրջանակից դուրս», – ընդգծեց Ապատուրայը։

 

Ցանկացած երկրի պաշտպանական ոլորտը կարող է կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել։ Հայաստանի կառավարության հետ հանդիպման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ"

Leave a comment

Your email address will not be published.


*