«Գուցե այս դերը պատճառ դառնա, որ վերադառնամ Հայաստան»․ դերասան Հմայակ Հակոբյանը` «Պատվից առավել» հեռուստանովելում նկարահանվելու և Հայաստան վերադառնալու ցանկության մասին

 

 

Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի մասնակցությամբ «Պատվից առավել» հեռուստանովելի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Ելենա Արշակյանի նոր ֆիլմն այսօրվանից հասանելի կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

«Որբերը», «Աննա», «Կայարան» հեռուստասերիալներից, «Հետհաշվարկ», «ԱԻՆ 911» բազմասերիանոց ֆիլմերից հանդիսատեսին հայտնի Հմայակ Հակոբյանը, որը վերջին տարիներին բնակվում է Ռուսաստանում, ֆիլմում խաղալու համար ժամանել է Հայաստան։ Վերջինս Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր կերպարը բացասական է, ինչն իր համար կրկնակի հետաքրքիր է՝ հեռուստատեսությունում առաջին անգամ է բացասական դեր խաղում։

 

 

«Չնայած նկարահանումներն արդեն սկսվել են, բայց դեռևս լիարժեք չեմ հաղթահարել անջրպետն ու վերջնական չեմ հասկացել, թե, օրինակ, ինչպիսին է մարդասպանն ու ինչ հոգեբանություն, ինչ բնավորություն ունի։ Ինձ համար փոքրիկ կետեր եմ բացահայտել, թե ինչպես կվարվեր իմ կերպարն այս կամ այն իրավիճակում, ինչպես կմտածեր, ինչպիսին կլիներ իրվերաբերմունքը որդու հանդեպ։ Բացասական կերպար մարմնավորելն ունի իր դժվարությունները, միաժամանակ, կա հետաքրքրություն, որ կարողանաս հաղթահարել բարդությունները, որոնք դրված են քո առաջ»,- նշեց դերասանը։

 

 

Be the first to comment on "«Գուցե այս դերը պատճառ դառնա, որ վերադառնամ Հայաստան»․ դերասան Հմայակ Հակոբյանը` «Պատվից առավել» հեռուստանովելում նկարահանվելու և Հայաստան վերադառնալու ցանկության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*