Կոռուպցիան այն է, երբ հիվանդանոցի տնօրենը պետական միջոցները դնում է իր գրպանը. նախարար

 

 

Առողջապահության ոլորտում կոռուպցիան այն է, երբ հիվանդանոցի տնօրենը պետությունից ստացված միջոցները ոչ թե ծախսում է պացիենտի վրա, այլ իր գրպանն է դնում: Երբ հիվանդանոցում պացիենտից բուժծառայությունների համար լրացուցիչ գումար են խնդրում դա ոչ թե կոռուպցիա է, այլ ստվերային շրջանառություն: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

 

«Երբ ես խոսում եմ կոռուպցիայի մասին, ես հասկանում եմ պետական բյուջեի ծախսեր, այլ ոչ թե բժշկի եւ պացիենտի հարաբերություններ հիվանդանոցում:

 

 

Վերջինն, ըստ իս, կոռուպցիա չէ, այլ ստվերային շրջանառություն, որի դեմ, իհարկե,  նույնպես պետք է պայքարել. պացիենտը ոչ մի անօրինական վճար չպետք է անի:Կոռուպցիան այն է, երբ հիվանդանոցի տնօրենը պետությունից ստացված միջոցները ոչ թե ծախսում է պացիենտի վրա, այլ ապօրինի դրանք իր գրպանն է դնում, իսկ պացիենտը զրկվում է բուժծառայություններ ստանալու իր իրավունքից», — ասաց նախարարը:

 

 

Պացիենտներն այսօր, որպես կանոն, դժգոհություն են հայտնում ոչ թե մատուցվող բժշկական ծառայությունների որակից, այլ նրանց մտահգուոմ է հարցի ֆինանսական կողմը. երբեմն պացիենտներից խնդրում կամ պահանջում են համավճարներ կամ անօրինակ վճարներ եւ կաշառքներ:

 

 

Որպեսզի բժշկի եւ պացիենտի միջեւ ոչ մի ֆինանսական հարաբերություն չլինի, ըստ նախարարի, հարկավոր է, մի շարք        միջոցներ ձեռնարկել, այդ թվում ապահովագրություն ներդնել, որի մասին վերջերս այդքան խոսվում է: Քանի դեռ ապահովագրություն չկա, հարկավոր է փորձել հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը նվազագույնի հասցնել: Դրա համար բազմաթիվ մեխանիզմներ կան: Դրանցից մեկը պետպատվերի շրջանակում պետության վճարած գումարները դրա համար հատկացվող պրոցեդուրաների իրական արժեքին մոտեցնելն է:

 

 

Ներկայումս պետությունն, ըստ նախարարի, մոտ 100 հազար դրամ է վճարում  վիրահատության համար, որն իրականում 250 հազար դոլար արժե: Եթե պետությունը կարողանա բժշկական կենտրոնին փոխհատուցել պրոցեդուրայի ամբողջ ինքնարժեքը, բժշկական կենտրոնը անհրաժեշտություն չի ունենա պացիենտներից լրացուցիչ վճարներ պահանջել:

 

 

Ըստ նախարարի, այժմ պետությունը կարող է միայն փոքրաթիվ քաղաքացիների համար փոխհատուցել վիրահատությունների եւ պրոցեդուրաների ամբողջ գումարը, սակայն ժամանակի ընթաքցում  առողջապահության համակարգի ֆինանսավորումը կավելանան, ավելի մեծ թվով մարդկանց համար ավելի շատ պրոցեդուրաներ պետպատվերի շրջանակում ինքնարժեքով կվճարվեն, ինչը զգալիորեն կփոխի երկրում իրավիճակը:

https://med.news.am/arm/

Be the first to comment on "Կոռուպցիան այն է, երբ հիվանդանոցի տնօրենը պետական միջոցները դնում է իր գրպանը. նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*