Նախագահը տիկնոջ հետ հյուրընկալվել է լեգենդար հետախույզներ Վարդանյանների տանը. լուսանկար

 

 

Արմեն Սարգսյանը այս այցի մասին խոստացել էր դեռ Երևանում՝ հայտնի հետախույզների անվան լսարանի բացման ժամանակ։

 

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուր է գնացել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին։

 

Instagram սոցիալական ցանցում նախագահի պաշտոնական էջը հրապարկել է Գոհար Վարդանյանի հետ Արմեն Սարգսյանի և կնոջ՝ Նունե Սարգսյանի լուսանկարը։

«Հյուրընկալվելով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին», — գրված է լուսանկարի տակ։

 

 

Ավելի վաղ Հայաստանի նախագահը հեռախոսով շփվել էր Վարդանյանի հետ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լեգենդար հետախույզ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանի անվան լսարանի բացման օրը։

 

 

«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,-իր խոսքում ասել էր Հանրապետության նախագահը: — «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:

 

 

Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանը ծնվել էր 1924 թ.–ին Դոնի Ռոստովում։ Նա ԽՍՀՄ ՊԱԿ գնդապետ էր, Խորհրդային Միության հերոս։ Նրա կին` Գոհար Վարդանյանը, հայտնի հետախույզի զինակից ընկերը եղավ ողջ կյանքի ընթացքում։

https://armeniasputnik.am

Be the first to comment on "Նախագահը տիկնոջ հետ հյուրընկալվել է լեգենդար հետախույզներ Վարդանյանների տանը. լուսանկար"

Leave a comment

Your email address will not be published.


*