«Բարեւ Երեւան». Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ տեսաուղերձ է հղել(տեսանյութ)

 

 

 

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

 

 

Տեսաուղերձում Օրեյրոն մասնավորապես նշում է. «Բարեւ Երեւան: Ինչպե՞ս եք: Ես Նատալիա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ սպասվում է անմոռանալի շոու: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ մեծ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»:

 

 

Նատալիա Օրեյրոյի տեսաուղերձը

😍 Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով և հայ հանդիսատեսին հրավիրել է իր համերգին: ‼ Ապրիլի 7-ին մասնակցե՛ք տարվա ամենասպասված երեկոյին ‼💃 Բաց մի՛ թողեք ՕՐԵՅՐՈՅԻՆ տեսնելու և ունկնդրելու հնարավորությունը ‼Տոմսերը կարող եք ձեռք բերել✔Առցանց՝ tomsarkgh.am կայքից: Ահա հղումը՝ 🔴 https://bit.ly/2PSYmmL 🔴✔Զանգահարելով ☎️ +374 60 276000 ☎️հեռախոսահամարին:Տոմսերի արժեքը՝ 5000 — 50 000 դրամ✔ Նատալիա Օրեյրոն Երևանում — Natalia Oreiro in Yerevan ✔

Опубликовано PR & SMM Agency Суббота, 9 марта 2019 г.

Հավելենք, որ Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա:

 

 

Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

 

 

Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

https://style.news.am/arm/

Be the first to comment on "«Բարեւ Երեւան». Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ տեսաուղերձ է հղել(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*