Էրդողանը հայերեն ցավակցական գրառում է կատարել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

 

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

 

 

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,- մասնավորապես գրել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

https://armtimes.com

Be the first to comment on "Էրդողանը հայերեն ցավակցական գրառում է կատարել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*