Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է

 

 

 

Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի` Դուշման Վարդանի ծննդյան օրն է: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,- ասում էր Վարդանը:

 

 

Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:

 

 

Դուշման Վարդանը զոհվել է 1992-ին հուլիսի 3-ին` Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:

 

 

«Հենց Վարդան հայի տեսակով է, որ Ավարայրի ու Սարդարապատի սքանչացումներ ենք արձանագրել մեր պատմության մատյաններում, անցել Եղեռնի գեհենով ու վերհառնել վերստին:

 

 

Հենց այս տեսակն է անկեցվածք ու ազնվազարմ՝ հանուն հայրենյաց բարձրաձայնել. եթե ո՛չ ես, ապա էլ ո՞վ պիտի ընդառաջ գնա մահվան համբույրին, ո՞վ պիտի իր բաժին խաչը տանի անտրտունջ ու բեռ չդառնա ուրիշներին: Իսկ հանուն հայրենիքի ծաղիկ հասակը զոհաբերելը, անտարակույս, գագաթնակետն է սիրո ու նվիրումի: Այս փառահեղ հոգեկերտվածքը բնորոշ է միայն ընտրյալներին՝ Չաուշներին, Անդրանիկներին, Սերոբներին, Արաբոներին, Թաթուլներին, Շահեններին, Լեոնիդներին, Ավոներին, Վարդաններին…»,- ասել է Հակոբ Սրապյանը:

https://mamul.am/am/

Be the first to comment on "Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*