Գյուղաբնակ բազմազավակ ընտանիքների կանանց շնորհավորելու գնացած Թումասյանը ծանր տպավորություններով է վերադարձել

 

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը որոշել է մարտի 8-ին այցելել բազմազավակ գյուղաբնակ այս ընտանիքներ, շնորհավորել այդ ընտանիքների կանանց ու նվերներ հանձնել։ Թումասյանն այդ ընտանիքներից հեռացել է ծանր ապորւմներով։

 

«Կրկին Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում էինք: Նախ գյուղ տանող ճանապարհի մասին: Թեև ճիշտ կլիներ ասել, որ առհասարակ գյուղը ճանապարհ չունի: Պարզապես բառերս չի բավարարում, որ նկարագրեմ այդ ճանապարհ կոչվածի վիճակը, միայն հայոյանքներով է հնարավոր, բայց… Նման բարձիթողի վիճակ, որ կա Շիրակի մարզի գյուղ տանող և գյուղամիջան ճանապարհների հարցում, հնարավոր չէ պատկերացնել, որ աշխարհում մեկ այլ վայրում, նույնիսկ պատերազմական գոտիներում լինի: Ի դեպ այդ գյուղի տարածքում բազմաթիվ տուֆի հանքեր կան և ամբողջ հանրապետությունն է այդ տուֆով կառուցվում… Հ.Գ. Իսկ այդ գյուղում բնակվող բազմազավակ մի ընտանիքի երեխաների սարսափելի աղքատ վիճակի մասին ավել ուշ:»,-ֆեյսբուքյան իր էջում գրել  է նա ու նաև լուսանկար հրապարակել։

 

 

Հաջորդող գրառման մեջ Թումասյանը նշել է. «Իմ կարճ խելքով, գնացել էի գյուղաբնակ մի շարք բազմազավակ ու աղքատության ճիրաններում գտնվող ընտանիքների մայրերի ու աղջիկների մարտի 8-ը շնորհավորելու:

Օրվա կեսը անցկացրի Շիրակի մարզի գյուղերում և տեսածիցս սարսափած, շնորհավորանքի խոսքերի փոխարեն, ամբողջ աշխարհին հայոյելով ու ահավոր ծանր տպավորությամբ հետ եկա ու մինչև հիմա տեղս չեմ գտնում:

Այս երեխաներին շտապ պետք է հանել այս վիճակից, անգամ հատուկ խնամքի կենտրոններ տեղափոխելու ճանապարհով»։

 

 

https://www.panorama.am/

Be the first to comment on "Գյուղաբնակ բազմազավակ ընտանիքների կանանց շնորհավորելու գնացած Թումասյանը ծանր տպավորություններով է վերադարձել"

Leave a comment

Your email address will not be published.


*