«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Արման Թաթոյանը մարտի 8-ն անցկացրել է Նորքի տուն-ինտերնատում

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

http://operativ.am/

Be the first to comment on "«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Արման Թաթոյանը մարտի 8-ն անցկացրել է Նորքի տուն-ինտերնատում"

Leave a comment

Your email address will not be published.


*