ԱԻՆ փրկարարներն իրենց հատուկ ձևով են շնորհավորել Նորքի տուն-ինտերնատի կանանց Մարտի 8-ը

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն, ճոպաններով իջնելով Նորքի տուն-ինտերնատի տանիքից, տուն-ինտերնատի կանանց պատուհաններից ծաղիկներ են նվիրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

 

«ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց»,- գրել է Ասիլյանը:

 

https://armenpress.am/

Be the first to comment on "ԱԻՆ փրկարարներն իրենց հատուկ ձևով են շնորհավորել Նորքի տուն-ինտերնատի կանանց Մարտի 8-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*