«Տեղի է ունեցել հրաշք». Բժիշկները վերակենդանացրել են մեկամյա երեխային, որի սիրտը 30 րոպե չի բաբախել

 

 

 

Չինաստանի Ֆոշան քաղաքի (Գուանդուն նահանգ) բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել մեկամյա երեխային, որի սիրտը 30 րոպե չի բաբախել:

South China Morning Post պարբերականը հայտնում է, որ երեխայի մայրը նրա հետ խանութ է ուղեւորվել եւ ճանապարհին նրան բանանի կտոր է տվել: Շուտով նա նկատել է, որ տղան շնչահեղձ է լինում եւ նրան տարել է Shunde Women and Children’s Hospital հիվանդանոց: Ճանապարհը տեւել է մոտ 30 րոպե. այս ընթացքում երեխայի սիրտը կանգնել է, եւ նա դադարել է շնչել:

 

 

Հիվանդանոցում տղայի կոկորդից բանանի կտոր են հանել, որով խեղդվել էր, որից հետո 5 բժիշկներ՝ միմյանց փոխարինելով, սկսել են երեխային սրտի ուղիղ մերսում կատարել: 30 րոպեում նրանք կատարել են երեխայի կրծքավանդակին 3600 սեղմում: Թվում էր, թե հույս չկա, բայց հանկարծ տղայի մոտ վերականգնվել է սրտի թույլ զարկը:

«30 րոպե հետո երեխայի սիրտը սկսել է բաբախել… Մենք անչափ ուրախ էինք: Տեղի ունեցավ հրաշք»,- ասել է երեխայի փրկությանը մասնակցած բժիշկ Լին Ջյանը:

 

Սակայն առայժմ դժվար է ասել, թե երեխային ապագայում ինչ է սպասում: Բժիշկները չեն բացառում, որ արյան մատակարարման տեւական դադարեցումը կարող էր տղայի ուղեղին անշրջելի վնաս հասցնել: Բժիշկների ենթադրությամբ՝ նրա մոտ հնարավոր են՝ ուղեղային կաթված, էպիլեպսիա կամ այլ խնդիրներ:

 

https://med.news.am/

Be the first to comment on "«Տեղի է ունեցել հրաշք». Բժիշկները վերակենդանացրել են մեկամյա երեխային, որի սիրտը 30 րոպե չի բաբախել"

Leave a comment

Your email address will not be published.


*