Մարտի 8-ին վարչապետը կնոջն ու 3 դուստրերին ծաղկեփնջեր է նվիրում. Արփին ամենից շատ է ուրախանում

 

 

 

Այսօր Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Ի թիվս այլ հարցերի, զրույցի վերջում հարց եղավ վաղվա տոնի մասին: Հաղորդավարը հետաքրքրվեց, թե ինչպես են վարչապետի ընտանիքում տոնում Մարտի 8-ը:

 

Աննա Հակոբյանը նշեց, որ իրենց տանը վաղուց սովորական դարձած ավանդույթ է, որ իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, տուն է մտնում 4 տարբեր չափի ծաղկեփնջերով՝ կնոջ ու 3 դուստրերի համար, չի մոռանում փոքրիկ Արփիի տոնը շնորհավորել ամենափոքրիկ ծաղկեփնջով, որից Արփին շատ երջանկանում է:

Ըստ վարչապետի տիկնոջ, այլ իրադարձություններ չեն լինում, Մարտի 8-ը հատուկ ձեւով չեն նշում:

 

https://armtimes.com/

Be the first to comment on "Մարտի 8-ին վարչապետը կնոջն ու 3 դուստրերին ծաղկեփնջեր է նվիրում. Արփին ամենից շատ է ուրախանում"

Leave a comment

Your email address will not be published.


*