«Շանել»-ի հիմնադիրը կայցելի Հայաստան.Արդյո՞ք ներդրումներ կանի

 

 

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մեր տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին` առաջին անգամ, Հայաստան կայցելի «Շանել» նորաձեւության ընկերության հիմնադիր-եղբայրներից մեկը` սեփականատեր Ժերար Վերթհայմերը, Վաչե Մանուկյանի ուղեկցությամբ:

Այցը ճանաչողական է. «Շանելի» հիմնադիրը նպատակ ունի նախ ծանոթանալ պատմական Հայաստանի հետ, «հասկանալ» Հայաստանը: «Իսկ կոնկրետ ներդրումներ կանի՞ նա մեզ մոտ» հարցին մեր աղբյուրը պատասխանեց․ «Ամեն բան կախված է, թե ինչ «կտեսնի» նա Հայաստանում. չենք բացառում»:

 

http://operativ.am/

Be the first to comment on "«Շանել»-ի հիմնադիրը կայցելի Հայաստան.Արդյո՞ք ներդրումներ կանի"

Leave a comment

Your email address will not be published.


*