Տոնական միջոցառում ոստիկանությունում. Ոստիկանապետը կին ծառայողներին պարգևատրել է մեդալներով (լուսանկարներ)

 

 

 

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում:

 

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

 

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթեց սեր ու երջանկություն:

 

 

Ոստիկանության պետը կարևորեց կանանց ներգրավվածությունը համակարգում, քանի որ նրանք իրենց գործընկերների հետ, պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով են ծառայում օրենքին ու քաղաքացուն:

 

Վալերիյ Օսիպյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած կին ծառայողներին պարգևատրեց մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով:

 

 

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց կանանց տոնին նվիրված համերգ:

 

Երգիչ-երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին ներկաներին:

 

Ելույթ ունեցան նաև ոստիկանության զորքերի երգչախումբը, ոստիկանության «Նկարագիր» պարային համույթն ու ոստիկանության ծառայող Հրաչյա Սաֆարյանը:

 

 

 

 

https://armtimes.com/

Be the first to comment on "Տոնական միջոցառում ոստիկանությունում. Ոստիկանապետը կին ծառայողներին պարգևատրել է մեդալներով (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*