Մեդալ տվեք Վարդանյանին. Լուգայի բնակիչները շնորհակալություն են հայտնել աղջկան փրկած հային

 

Լենինգրադի շրջանի բնակիչները հիացած են երիտասարդ հայի քաջությամբ և շնորհակալություն են հայտնում նրան փոքրիկ Նաստյայի կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Լենինգրադի շրջանի Լուգա քաղաքի բնակիչները հիացած են տեղի ընկերություններից մեկի աշխատակից Ալեքսանդր Վարդանյանի քաջությամբ, որը վառվող բնակարանից փրկել է մի փոքրիկ աղջկա։ Այդ մասին հաղորդում է ivbg.ru–ն։

 

Փետրվարի 10–ին քաղաքի հրշեջներն ահազանգ են ստացել հինգհարկանի շենքի առաջին հարկի բնակարանում բռնկված հրդեհի մասին։ Ալեքսանդրն այդ ժամանակ վերանորոգելիս է եղել տան տանիքը, երբ զգացել է ծխի հոտը։ Նա ներքև է իջել և իմացել, որ ներսում փոքր երեխաներ կան։ Ալեքսանդրը նետվել է նրանց փրկելու, հարևաններն այդ ընթացքում շտապօգնություն են կանչել և հրշեջ ծառայություն։

«Դուռը բանալիով փակ էր։ Խանութից վերադարձած տատիկը բացել է դուռը։ Ամեն ինչ ծխի մեջ է եղել։ Հարևանները և տատիկն ասել են ինձ, որ բնակարանում փոքր երեխաներ կան։ Ես ծխի միջով մտել եմ այն սենյակ, որտեղ ենթադրվում էր, որ երեխաներն էին։ Ոչինչ չէր երևում, բայց շոշափելով զգացի երեխայի ձեռքը։ Նա աղջիկ էր, գիտակցությունը կորցրել էր։ Ես նրան դուրս բերեցի փողոց», – պատմել է հայը։

Սենյակում մնացած տղային դուրս են բերել դեպքի վայր ժամանած հրշեջները։ Երեխաները հոսպիտալացվել են։ Տղան մահացել է։ Աղջիկը` Նաստյան, ծանր վիճակում է։

Ականատեսները հրապարակել են պատմությունը Վկոնտակտե սոցիալական ցանցի «Լուգա` իմ քաղաք» խմբում։ Քաղաքացիները խմբում շնորհակալություն են հայտնել տղամարդուն աղջկան փրկելու համար. «Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են։ Առողջություն ձեզ և ձեր մտերիմներին»։ «Հերոս։ Թող ավելի շատ լինեն նման մարդիկ, որոնք իրենց կյանքը վտանգելով փրկում են փոքրիկին», «Շքանշան տվեք Սանյային»։

 

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ, պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները, լուծվում է դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին հարցը։

 

https://armeniasputnik.am/i

Be the first to comment on "Մեդալ տվեք Վարդանյանին. Լուգայի բնակիչները շնորհակալություն են հայտնել աղջկան փրկած հային"

Leave a comment

Your email address will not be published.


*