Կոտի «Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի միջազգային կինոփառատոնում

 

Առանց պարգևի չի մնացել նաև ֆիլմի սաունդթրեքի հեղինակը` աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down–ի անդամ Սերժ Թանկյանը։

 

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմի ռեժիսորը ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» 3րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը, իսկ լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանկյանը, որը գրել է ֆիլմի սաունդտրեքը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

 

««Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը և «Սպիտակ» ֆիլմը ճանաչվել են լավագույնը Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթներ» երրորդ միջազգային կինոփառատոնում», – ասվում է հաղորդագրությունում։

 

«Սպիտակը» պատմում է 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը խլել է 25 հազար մարդու կյանք։ Ֆիլմում խաղացել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը և այլն։

 

2019 թ.–ին մրցույթին մասնակցել են 10 ֆիլմեր յոթ երկրներից և տասը սերիալ։ Ծրագրում ներկայացվել են Ռուսաստանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքներ Ֆրանսիայի, Բելառուսի, Չեխիայի, Լեհաստանի և Իսրայելի գործընկերների հետ։

 

Կինոփառատոնը գլխավորել է դերասան և ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն։ Ժյուրիի կազմի մեջ եղել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիևան, ինչպես նաև հաղորդավար և կինոքննադատ Անդրեյ Սմիրնովը։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Կոտի «Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի միջազգային կինոփառատոնում"

Leave a comment

Your email address will not be published.


*