Մանկական ուռուցքաբաններն այցելել են «Մեգերյան կարպետ». միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկինը

 

 

Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում,երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն:

 

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ վարչապետի տիկին «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

 

Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին խոսեցին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները:

 

 

Նշենք, որ Երևանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որը կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից:

https://lurer.com/

Be the first to comment on "Մանկական ուռուցքաբաններն այցելել են «Մեգերյան կարպետ». միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկինը"

Leave a comment

Your email address will not be published.


*