Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցելել է թանգարան. ավանդական սելֆին չեն մոռացել. լուսանկարներ

 

ՀՀ վարչապետն այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։

 

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է հանրահայտ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյանը։

 

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանի այսօրվա առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները: Մնացածն էլ տեսնում եք՝ էքսկուրսիա, գրառում տպավորությունների գրքում և ավանդական սելֆի…»,– գրել է նա։

 

 

Տեր–Ղազարյանը հրապարակել է թանգարան այցելած Փաշինյանի լուսանկարները։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցելել է թանգարան. ավանդական սելֆին չեն մոռացել. լուսանկարներ"

Leave a comment

Your email address will not be published.


*