Ինչպես երեխայի մոտ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնել. խորհուրդներ

Ինտերնետ հասանելիության դարում երեխաները մանուկ հասակից սկսում են հետաքրքրություն ցուցաբերել ինտերնետ մուտք ունեցող տարատեսակ սարքերի հանդեպ՝ արդյունքում անտեսելով այլ երեխաների հետ խաղալու կարևորությունն ու ընթերցանությամբ զբաղվելը։

Իրականում, մասնագետները պնդում են, որ երեխային դեռևս 7 ամսականից է պետք սովորեցնել հետաքրքրություն ցուցաբերել գրքերի հանդեպ։ Ծնողները պետք է պատկերազարդ մանկական գրքերով փորձեն շահագրգռել իրենց երեխաներին։ Երեխայի առաջին գրքի 85 տոկոսը պետք է նկարներով պատված լինի, որպեսզի երեխայի համար հետաքրքիր լինի գիրքը թերթելը։

Հոգեբան Վիկտորյա Նազարևիչը մի քանի կարևոր խորհուրդ է տալիս ծնողներին իրենց երեխաների մեջ գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։

Ըստ հոգեբանի՝ հենց երեխան սկսում է խոսել, արդեն կարելի է վերջինիս համար գրքեր գնել, որոնցում տառերը բավականին մեծ են, իսկ տեքստում նկարագրվող զարգացումները պատկերված են նկարներով։

Գրքի սյուժեն պետք է պարզ լինի՝ հանգեցած երեխայի համար ծանոթ կերպարներով, օրինակ՝ երեխան իրական կյանքում հանդիպել է գրքի հերոսների կերպարներին (կենդանի) կամ նախկինում լսել է նրանց մասին։

Քանի դեռ երեխան չի կարողանում ինքնուրույն կարդալ, ծնողները պետք է թույլ տան երեխային ինքնուրույն պատմել այն, ինչ տեսնում է գրքի նկարներում։ Ավելին, անհրաժեշտ է երեխային թույլ տալ, որ ազատ լինի ձևափոխելու գրքի սյուժեն և ներկայացնելու այն ըստ իր երևակայության։

Խորհուրդ է տրվում ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ նոր գիրք գնել երեխայի համար։ Կարևոր է հնարավորություն տալ երեխային ինքնուրույն ընտրել գիրքը։ Ցանկալի է նաև, որ գրքում հնարավոր լինի ինքնուրույն պատկերազարդելու՝ երեխային հնարավորություն ընձեռելով ամբողջական տեսքի բերել ընթերցվող գիրքը։

Be the first to comment on "Ինչպես երեխայի մոտ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնել. խորհուրդներ"

Leave a comment

Your email address will not be published.


*