Սննդարար նախաճաշ պատրաստելու պարզ և համեղ բաղադրատոմս

Նախաճաշն օրվա կարևորագույն սննդի ընդունումն է։ Սեփական առողջությանը հետևող մարդիկ անհնար է համաձայնվեն բաց թողնել իրենց նախաճաշը։

Ներկայացնում ենք սննդարար և համեղ նախաճաշ պատրաստելու մի բաղադրատոմս, որը լավագույնն է հատկապես գարնանը պատրաստելու համար։ Խոսքը ձվածեղով նախաճաշի մասին է։

Առաջարկվող բաղադրատոմսից օգտվելու համար ձեզ հարկավոր է 5 հատ հավկիթ, 70 գ. պանիր, կանաչի, աղ, պղպեղ և հազար։

Անհրաժեշտ է հավկիթները հարել, վրան ավելացնել աղ, պղպեղ և նախապես մանր կտրատված կանաչի, ապա յուղով շիկացած թավայի մեջ լցնել հավկիթը և մոտ 7 րոպե եփել ցածր կրակի վրա՝ փակ կափարիչով։ Երբ ձվածեղի եզրերը կսկսեն սպիտակել, անհրաժետ է վրան նախապես քերիչով անցկացրած պանիրն ավելացնել ու փաթաթել

Be the first to comment on "Սննդարար նախաճաշ պատրաստելու պարզ և համեղ բաղադրատոմս"

Leave a comment

Your email address will not be published.


*