Հարյուրավոր կամավորներ գեղեցիկ հարսանիք են կազմակերպել քաղցկեղով հիվանդ տղամարդու համար (լուսանկարներ)

 

Սարսափելի ախտորոշումը՝ IV աստիճանի մելանոման, չի խանգարել 25-ամյա տղամարդուն ամուսնանալ իր սիրելի աղջկա հետ։

 

 

The Daily Mail-ը հայտնում է, որ Նոր Զելանդիայից Քոնոր Լիդերսն իր ախտորոշման մասին իմացել է երկու տարի առաջ՝ Կանադայում հանգստանալիս։ Վերադառնալով Օքլենդ՝ Քոնորն անհապաղ սկսել է բուժման կուրս անցնել, որն իր մեջ ներառում էր վիրահատական մի քանի միջամտություն։ Այդ ոչ հեշտ ժամանակահատվածում Քոնորին սատարում էր նրա ընկերուհի Ֆիբին։ Հենց նրա հետ երիտասարդ տղամարդը որոշեց ամուսնանալ իր հայրենի քաղաքում։

 

 

Նրա ցանկությանը աջակցեցին հարյուրավոր տեղացի բնակիչներ, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին հանդիսության կազմակերպման գործում։ Նրանց թվում կային ֆլորիստներ, ոճաբաններ, դերձակներ, ինչպես նաեւ՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

 

 

Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 1-ին, եւ հանդիսությունից լուսանկարները մեծ իրարանցում առաջացրեցին սոցցանցերում։ Սակայն միայն հարսանիք կազմակերպելով տեղացի բնակիչները չբավարարվեցին, եւ երիտասարդ զույգին նվիրեցին դեպի Քուինսթաուն հարսանեկան ճանապարհորդություն։

 

Քոնորը շարունակում է համառորեն պայքարել քաղցկեղի դեմ, եւ նշում է, որ այդ ոչ դյուրին ճանապարհին առաջընթացի է հասել։

 

 

 

 

https://med.news.am/arm/

Be the first to comment on "Հարյուրավոր կամավորներ գեղեցիկ հարսանիք են կազմակերպել քաղցկեղով հիվանդ տղամարդու համար (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*