Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով.

 

 

«Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք…

 

Հուլիսին Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։

 

Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն 150 աշխատատեղերով և ընդլայնման մեծ հնարավորությամբ։ Ի դեպ, ընկերությունը նախապես պլանավորել էր արտադրությունը հիմնել մեր հարևան մեկ այլ երկրում։

 

Նախարարությունը իր լիազորությունների շրջանակում ակտիվ աջակցում է այս ծրագրին»:

http://operativ.am/

Be the first to comment on "Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի"

Leave a comment

Your email address will not be published.


*