Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը

Աշխարհի 13-րդ չեմպիոն հայազգի շախմատիստ Գարի Կասպարովը, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ռուսաստանի հարցով, կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը։

«Ես, որպես կանոն, սովորաբար դեմ եմ մարզական միջոցառումները բոյկոտելուն, քանի որ դա, իմ կարծիքով, պատժում է բացառապես մարզիկներին: Բայց այս պարագայում ես կողմ եմ Մոսկվայի ռեժիմի թշնամական գործողությունների քաղաքական բոյկոտին, որի արտահայտումը կլինի աշխարհի առաջնության բոյկոտը»,- գրել է Կասպարովը «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականի իր սյունակում:

Be the first to comment on "Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*