Առանց ծնողների խնամքի մնացած 6 փոքրիկները օգնության կարիք ունեն (ֆոտո)

 

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բնակվող Մնացականյանների բազմանդամ ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է։ Ընտանիքում 6 անչափահաս երեխաներ կան, որոնց մայրը վերջերս է մահացել։

 

 

Ընտանիքին այցելած Ասյա Օհայանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաներից երեքը դպրոցական տարիքի են, սակայն դպրոց չեն հաճախում։

«Երեխաներն ապրում են իրենց մորական տատիկ-պապիկի հետ, սարսափելի վատ պայմաններում։ Նրանք դպրոց չեն հաճախում մոր մահից հետո, դրսերում են ամբողջ օրը, նորմալ դաստիարակություն չեն ստանում։ Դիմել ենք Սյունիքի մարզից ընտրված պատգամավորներից մեկին, խոստացել են, որ կօգնեն, բայց այս ձմռան պայմաններում մի ժամ չի կարելի օգնությունը ուշացնել»,– ասաց նա։

 

Ասյան ասաց, որ ընտանիքը բնակվում է Սիսիանի նախկին տրիկոտաժի շենքում, որտեղ կարելի է ասել, ընտանիքը պարզապես պատսպարվել է։

 

«Իրենց այս պահին հագուստն ու ուտելիքը չեն օգնի, մի քանի օր կուտեն, կհագնեն, բայց դրանից հետո ինչ կլինի, ոչ մեկ չի կարող ասել։

 

Պետք է բնակարանային պայմանները բարելավվել, հասկանալ, թե ի վերջո տատիկ–պապիկը ի վիճակի են դաստիարակել էդ երեխաներին»,- հավելեց նա։

 

 

Նշենք, որ ընտանիքը 9 անդամից է բաղկացած։ 6 երեխաներից կրտսերը 1 տարեկան է, ավագը՝ 9 տարեկան։

 

Երեխաների տատիկի՝ Սիմիզար Առաքելյանի հետ կարելի է կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով ` 093511431։

https://news.am/arm/

Be the first to comment on "Առանց ծնողների խնամքի մնացած 6 փոքրիկները օգնության կարիք ունեն (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*