«Շատ բան կա, որ խորթ է, բայց համակերպվում եմ». Սիլվի Բարկովան` 27-ամյակի, ամուսնությունից հետո հնդկական միջավայրին ադապտանալու և ընտանիքի համալրման մասին

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամիսներ առաջ ամուսնացավ ազգությամբ հնդիկ պրոդյուսերի հետ, օրերս տոնել է ծննդյան տարեդարձը։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվին Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես է անցել 27–ամյակի օրն ու ինչպես է ադատպտացել հնդկական միջավայրին։

Այս տարին Սիլվիի համար առանձնահատուկ էր, քանի որ ամուսնացած կնոջ կարգավիճակում տոնեց տարեդարձը։ «Այստեղ հիմնականում ծնունդը նշում են կեսգիշերից` ընկերները տորթով գալիս, շնորհավորում են։ Հոբելյարը կտրում է տորթն ու իր ձեռքով կերակրում բոլոր հյուրերին։ Սակայն ես նախընտրեցի, որ այս տարի ամուսինս չհրավիրի ընկերներին։ Ուզում էի միայն իր հետ նշել, քանի որ առաջին տարին է, որ մենք միասին ենք»,– պատմեց նա։

Կեսգիշերին սիրելին դերասանուհուն շնորհավորել է տորթով և գեղեցիկ ծաղկեփնջով։ Արդեն հաջորդ օրը Սիլվին ամուսնու, ընկերուհու ու նրա ամուսնու հետ գնացել է ռեստորան. «Ծնունդս նշելու առաջին մասը ռոմանտիկ էր, իսկ հաջորդ օրն արդեն շատ լավ ժամանակ անցկացրինք։ Նախկինում ամեն ինչ ես էի կազմակերպում, այս տարի օրվա ընթացքը պլանավորել էր ամուսինս»։

 

Be the first to comment on "«Շատ բան կա, որ խորթ է, բայց համակերպվում եմ». Սիլվի Բարկովան` 27-ամյակի, ամուսնությունից հետո հնդկական միջավայրին ադապտանալու և ընտանիքի համալրման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*