Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին

 

 

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

 

 

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

 

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթել է 4:3 հաշվով:

 

Պրահայում Բաչկովը հանդես է եկել մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

 

http://operativ.am/

Be the first to comment on "Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին"

Leave a comment

Your email address will not be published.


*