Մենք Ձեզ շատ սիրում ենք. Քյոլնի տաճար այցի ընթացքում վարչապետը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ(տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակներում այցելեց  Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր:

Հավաքվածները կարճատև զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ասացին, որ չնայած հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշադրությամբ հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին. իրենք էլ Գերմանիայում են բողոքի ակցիաներ կազմակերպել:

«Այնքան ուրախ ենք ձեզ տեսնել»,- ասաց հավաքվածներից մեկը՝ ցանկություն հայտնելով վարչապետի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նկարվել:

«Մենք Ձեզ շատ սիրում ենք»,- ասաց հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ:

Այնուհետ վարչապետը շրջայց կատարեց, նրան ծանոթացրին Մայր տաճարի  (գերմ.՝ Kölner Dom) պատմությանը: Այն կառուցված է դասական գոթական ոճով: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Տաճարը Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Այն Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։

https://www.shantnews.am/

Be the first to comment on "Մենք Ձեզ շատ սիրում ենք. Քյոլնի տաճար այցի ընթացքում վարչապետը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*