Սիրում եմ, երբ կինը նայելով հայելու մեջ երջանկության վայրկյաններ է ապրում. Արգինե Դավթյան

Օրեցօր սնկի պես աճում է գեղեցկության ու էսթետիկ բժշկական կենտրոնների թիվը: Այդ ամենին զուգահեռ ավելանում է նաև հաճախորդների թիվն, ովքեր ցանկանում են էսթետիկ միջամտության դիմելով փոփոխել դիմագծերը, օրինակ մեծացնել շրթունքների ծավալը կամ ընդգծել այտոսկրերը, սակայն տատանվում են, թե արդյո՞ք վտանգավոր չէ, բարդություններ չե՞ն լինի, ո՞ւմ դիմեն, որտե՞ղ են մատուցում իրոք պրոֆեսիոնալ ծառայություններ` որակյալ ու անվտանգ նյութերով: Կեղծն իրականից տարբերելու, մասնագիտական հստակ ուղղորդումներ ստանալու համար թեմայի շուրջ Meganews.am –ը զրուցել է այս ոլորտում իր  ուրույն ձեռագրով, Հայաստանում էսթետիկ բժշկության մեջ մեծ ներդրում ունեցող բժշկուհի, «Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանի հետ: Յուրաքանչյուր երկրորդ գեղեցկության սրահում այժմ կարող են փոքրիկ տարածք վերցնել և շուրթերի ծավալի հետ կապված գործողություններ կատարել. Որքանո՞վ է այս ամենը պրոֆեսիոնալ, ի՞նչ իրավասությամբ են կատարում միջամտությունը: Պետք է ասեմ, որ ցանկացած գեղեցկության սրահում ինյեկցիոն միջամտություն կատարելը անհեթեթություն է, որովհետև մենք հստակ ունենք ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված օրենք, որ  ինյեկցիոն միջամտություն իրականացնելու համար կենտրոնը պարտադիր պետք է ունենա բժշկական լիցենզավորում` այս կամ այն նեղ մասնագիտությունը իրականացնելու համար: Շրթունքների ծավալի մեծացումը, օրինակ,   վերաբերում է կոսմետոլոգիային և պլաստիկ վիրաբուժությանը և ինձ համար անտրամաբանական է այն  փաստը, որ շատ բժիշկներ գեղեցկության կենտրոններում են իրականացնում այդ պրոցեդուրան`բժշկական կենտրոնների փոխարեն, ինչն ավելի լավ կլինի:  Ցանկացած կլինիկայում  այդ նույն վարձակալությամբ կարելի է սենյակ  վերցնել և  այնտեղեղ իրականացնել ինյեկցիոն միջամտություն: Դա  և բժշկի և հաճախորդի համար կլինի ավելի ապահով ու ավելի հաճելի: Կարծում եմ, ցանկացած իրեն հարգող բժիշկ գեղեցկության սրահում, ոչ լիցենզավորված կենտրում չի իրականացնի ինյեկցիոն միջամտություն, քանի որ միջամտությունից հետո  բարդություններ կարող են լինել և ազդել հետագայում նաև բժշկի կարիերային: Իսկ, ինչպե՞ս իմանալ, թե որ բժշկին  է թույլատրված նման միջամտություններ կատարելը: Մենք այսօր չունենք այդ հստակ օրենքը, որով թույլատրվում է տվյալ բժշկին ներարկում կատարել,  կոսմետոլոգիայով պետք է զբաղվի այս կամ այն բժիշկը: Չկա նաև համապատասխան դիպլոմ, որը կոսմետոլոգը կստանա  ու նրան իրավունք կտրվի  կատարել ինյեկցիոն միջամտություն: Այսօր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում կոսմետոլոգիային վերաբերում են յուրովի: Յուրաքանչյուր երկրի առողջապահության  նախարարություն հենց լոկալ կազմակերպում է կասմետալոգիայի մասնագիտության ձևավորման ճիշտ մոտեցում: Կան երկրներ, որտեղ հստակ իրավասու են իրագործել այդ  միջամտությունը միայն դերմատոլոգները, մաշկավեներոլոգները: Կան նաև երկներ, որտեղ  ինյեկցիոն միջամտությունները իրականացվում են միայն վիրաբուժական ճյուղում մասնագիտացված բժիշկներ, թեև ԱՄՆ ում ինձ համար շատ ավելի ճկուն  համակարգ է գործում: Այնտեղ  ցանկացած նեղ մասնագետ` գինեկոլոգ, դերմատոլոգ, պլաստիկ վիրաբույժ, թե  թերապևտ կարող են անցնել կոնկրետ ինյեկցիոն միջամտության մեթոդը, վերապատրաստվել, ստանալ սերտիֆիկատ և  իրականացնել այդ մեթոդը: ՀՀ ում, ցավոք սրտի,  որևէ բժիշկ ով կունենա լիցենզավորում կամ թույլտվություն այն իրակացնլու համար, հստակ դեռ  չունենք, այսինքն այն իրականացնում են մաշկային նեղ մասնագետներ. հստակ մոտեցում, օրենք դեռ չունենք: Տիկ.Դավթյան  գիտենք որ հիմնականում  35 տարեկանից հետո կանայք ավելի շատ են ձգտում իրենց արտաքին  գեղեցկությունը պահպանել, սակայն այժմ  ավելի երիտասարդ  տարիքի աղջիկները ևս փորձում են իրենց դիմագծերին ընդգծված տեսք հաղորդել ,  ի՞նչ եք կարծում որքանո՞վ է դա ճիշտ:   Շատ լավ մոտեցում է, որ 30-35 տարեկան կինն իր արտաքինի մասին հոգ  է տանում, զբաղվում`  լուրջ կոսմետոլոգի մոտ այցելելով և սկսելով իր հակատարիքային պայքարը: Ես ողջունում եմ, որ Հայաստանում դա իրականցվում է,  շատ հաճախորդներ ունենք: Երիտասարդ աղջիկների մոտ, այո ես նկատում եմ այդ տենդենցը` շրթունքներին շատ մեծ ծավալ հաորդելու, արտահայտված այտոսկրեր ունենալուն: Սա մի տեսակ հագուստի մոդայի նման մի բան է դարձել` վարակ, որ ցանկացած երիտասարդ աղջիկ փորձում է նմանվել իր կողքինին և գնալ այդ  քայլին: Ցավոք սրտի,  շատ կան նման մասնագետներ, որոնք իրականացնում են այդ գործողությունը,  փոխում են աղջկա արտաքինը` երբեմն ոչ օրիգինալ տեսք  տալով նրանց` ավելի կոպիտ, վուլգար տեսք հաղորդելով: Այսօր, կարծես, մատչելի  են դարձել ներարկումները, հասանելի են տարբեր խավերի մարդկանց:  Արդյո՞ք էժանագին դեղորայքը  չի  հանգեցնելու հետագայում էլ  ավելի լուրջ խնդիրների: Այո, այսօր կան շատ  անհայտ ծագման դեղամիջոցներ:  Ցանկացած զարգացած երկիր դեղամիջոցների  ներմուծման վաճառք իրականացնելու համար առողջապահության նախարարության կողմից հստակ ունի  նորմեր.  բժշկական  դեղորայքային պրեպարատն ամեն դեպքում  պետք է հստակ ունենա իր  գրանցումը,  անցնի որոշ լաբորատոր հետազոտություններ և նոր դրանից հետո թույլատրելի կլինի օգտագործել դրանք, ներերակել ու վաճառել: Մեր երկրում, ցավոք չունենք նման սահմանափակում և ցանկացած  մարդ առավոտյան կարող է  վեր  կենալ և մեկը դրսից  իրեն  առաջարկի ունենալ էժանագին  պրեպարատ, որի վաճառքով  կարող է զբաղվել: Նա վերցնում է պրեպարատը, շրջում տարբեր գեղեցկության սրահներում և առաջարկում գելեր,  ֆիլլերներ, որոնք անհայտ ծագման են, ոչ մեկ չգիտի, թե ինչ բաղադրություն ունեն:  Իրականում խոշոր ընկերությունների  որակյալ ապրանքներն ունեն բարձր արժեք և այսօր մեր շուկայում եղած ցանկացած ցածր արժեք ունեցող  գելը, ես համարում եմ, որ  դրա այլ երկրի  կրկնօրինակն է էժանագին, կամ բացարձակ  անհայտ ծագման  պարունակության պրեպարատներ են: Դրանք  ներարկելուց հետո չգիտես մի քանի ամսից ինչ կողմնակի երևույթների սպասել:  Ես միշտ հաճախորդներին կոչ եմ անում, որպեսզի ծառայությունը ստանան բժշկի մոտ և ներարկվող պրեպարատը անպայման  հաճախորդի աչքի առաջ բացվի և մինչ այդ նա ստուգի ապրանքանիշի անունը: Ինտերնետը տալիս է այն հնարավորությունը, որտեղ կարելի է հենց պրեպարատի կոդը գրել և ստանալ ճիշտ պատասխանը արդյո՞ք այն համապատասխանում է այդ ապրանքանիշին, թ՞ե ուղղակի կրկնօրինակն է:   Դուք բավականին ակտիվ եք ձեր աշխատանքում,անընդհատ մասնակցում եք միջազգային սեմինարների, ին՞չ է այն ձեզ տալիս: Իրականում  դրսում սեմինարների մասնակցելը իմ քմահաճությունը չէ, այլ մասնագիտական պարտադիր պահանջ է, որովհետև կոսմետոլոգիան այսօր  բժշկության մեջ  ամենաարագ, ամենազարգացող ճյուղը կարող եմ համարել, որովհետև այն վերջնական դեռ իր նորմայի զարգացումը չի ապրել և վայրկյան առ վայրկյան աճում է, այդ պատճառով ուղղակի չմասնակցել դրսում անցկացվող կոնգրեսների սեմինարների  կնշանակի ուղղակի դոփել տեղում` կունենանք հետընթաց և չենք ունենա այն նորարարությունների ներմուծումը, որը   փորձում ենք իրականացնել մեր երկրում:  Կարծում եմ, մեր երկրում  ունենք բավականին խելացի, բանիմաց մասնագետներ  կոսմետոլոգիայի բնագավառում, ովքեր երկար տարիներ զբաղվում են նաև բժշկության այս ճյուղով, բայց ես համեմատելով  մեր հարևան  երկրների հետ կուզենամ նշել, որ մենք ահագին հետ ենք մնում: Օրինակ,  կոնկրետ կոսմետոլոգիայի առումով Վրաստանում Հայաստանից շատ ավելի  հետ էին մի քանի տարի առաջ,  բայց այսօր մի քանի քայլ առաջ են գնացել, որովհետև մեր վրաստանի կոլեգաները շատ  նորարար մեթոդներ բերեցին իրենց  երկիր: Այսօր կարող ենք հանդիպել մի շարք  բժշկական կոսմետոլոգիական կենտրոններ, որոնք ունեն  լուրջ մասնագիտական սարքեր, իհարկե մասնագետներն են արդեն բարձր պատրաստված, բայց այնուամենայնիվ  շատ  եմ սիրում մեր հայ մասնագետներին, իմ կոլեգաներին: Կցանկանայի, որ ավելի ակտիվ լինեին և մասնակցեին միջազգակին նորարարական կոնգրեսների և բերեին այդ նորությունը Հայաստան: Երկար ժամանակ է զբաղվում եք կնոջը գեղեցկացնելու արվեստով,բավականին երկար ճանապարհ եք անցել ձեր ուրույն տեղը ունենալու գործում,արդյո՞ք չեն հանդիպել խոչընդոտներ և ինչպե՞ս եք այն հաղթահարել: Առհասարակ էսթետիկ բժշկությունը տարբերվում է բժշկության մնացյալ ճյուղերից, որովհետև այստեղ բժշկի արված լավ աշխատանքը գնահատվում է ոչ թե  բժշկական նորմերով, բացթողումներով, այլ  հենց հաճախորդի գոհունակությամբ:  Էսթետիկ բժշկությունն այսօր ամենակոնֆլիկտայինն է համարվում այդ առումով, որովհետև հատկապես  կնոջ գոհունակությունը կախված է նրա հոգեհուզական էմոցիոնալ ֆոնինց: Արդյունքը կարող է գոհացնել բժշկին, բայց չգոհացնել կնոջը, որովհետև կինը չի ուզում, որ , օրինակ, իր կնճիռը այդքան  հարթ լինի կամ  չի ուզում, որ գոնե  մի միլիմետր մնա: Այդ պատճառով իհարկե բժշկի համար լավագույն գնահատականը հաճախորդի գոհունակությունն է:  Ինչ խոսք եղել են և կլինեն հաճախորդներ, ովքեր  ոչ այնքան գոհ են լինում աշխատանքից: Լինում են դեպքեր, մի փոքր  անհամբեր հաճախորդներ, ովքեր չեն սպասում այդ երկու երեք շաբաթն անցնի մինչև ստանան վերջնական արդյունքը, կամ կոնսուլտացիայի ժամանակ բժշկին  չեն լսում , ով նախապես զգուշացնում է իրենց, որ կարող են նման երևույթներ լինել և հաճախորդը նման երևույթների ի հայտ գալուց հետո  , հաճախորդը հիստերիայի մեջ գալիս է և ասում չէիք ասել այդ մասին: Իմ  կարիերայի ընթացքում եղած խոչընդետներին եթե անդրադառնանք, իհարկե եղել են և հետագայում ստիմուլ  են հանդիսացել, որ քայլենք առաջ: Ես կարծում եմ, որ բժշկի ցանկացած պրոբլեմ պետք է որ դաս լինի բժշկի համար, որպեսզի նույն սխալը չկրկնեն: Դա ստիմուլ է և ավելի մեծ  ուժ է քո մեջ ծնում, որպեսզի քայլես առաջ նոր ճանապարհով, ավելի անկոտրուն լինես զարգացման ճանապարհին: Համեստություն մի արեք, և ասեք ինչպե՞ս եք կարողանում նույնիսկ ամենաբարդ քմահաճույք ունեցող հաճախորդի ցանկությունները բավարարել և ունենալ ուրույն տեղ մրցակցությամ մեջ: Գիտենք,որ ձեզ մոտ են հաճախում շատ ճանաչված մարդիկ և դուք բոլորին վերաբերվում եք նույն առանձնահատկությամբ: Իրականում ամենամեծ պատճառը մասնագիտությանս հանդեպ ունեցածս սերն է: Մի շարք  դեպքեր են եղել, որ ինքս ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ  ես ամեն օր կարող է տարբեր մարդկանց հետ նույն պրոցեդուրան  իրականացնեմ  և բացարձակապես չհոգնեմ, որովհետև ես  այն կատարում եմ շատ մեծ սիրով: Ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանը, վիրաբուժական ճյուղ օրդինատուրայի բաժինը  և  դառնալ կոսմետոլոգ որոշ ժամանակ իհարկե ծիծաղելի էր և նույնիսկ իմ մայրը ասում էր, որ  ինչպես կարող է  այսքան ուսում անցնելուց հետո  գնալ և դառնալ կոսմետոլոգ: Իհարկե այն ժամանակ, երբ ես ընտրեցի մասնագիտությունս դեռ նոր էր մեր երկրում մասնավորապես կոսմետոլոգիան զարգանում և այն ժամանակ կարող էի մատերի վրա հաշվել այն հաճախորդներին, ովքեր ինյեկցիոն միջամտությունների համար ամիսը մեկ կամ երկու անգամ հաճախում էին: Ներքուստ  զգում էի, որ մասնագիտությունը ինձ դուր է գալիս  և մեծ զարգացում է ապրում: Այդպես սկսեցի խորանալ մասնագիտությամբ, զարգանալ: Ցանկացած նոր մեթոդ ես շատ մանրակրկիտ եմ ընտրում Հայաստան բերելու  և իրականացնելու համար:  Շատ  եմ սիրում, երբ ունեմ գոհունակ հաճախորդներ, երբ տեսնում եմ արածս գործի  արդյունքը, երբ կինը նայելով հայելու մեջ ապրում է երջանկության վայրկյաններ և մեծ գոհունակությամբ դուրս է  գալիս իմ սենյակից` ինձ համար ամենաբարձր գնահատականն է իմ արած աշխատանքի համար: Կնոջ դեմքը դա ամենաթանկ բանն է:  Դեմքի վրա արված այս կամ այն փոփոխությունները նա ընկալում է մեծ սպասումով և առավել ևս, երբ կինը ստանում է այն արդյունքը, որն  ուզում էր  օրինակ, կողքից տարբեր կանանցից ստանում է մի շարք կոմպլիմենտներ, որ փոխվել է, գեղեցկացել,  բնականաբար դա ամենամեծ գնահատականն է կնոջ համար, իսկ ես սիրում եմ երբ մարդիկ երջանիկ են լինում: Այս  ոլոտում արմատական փոփոխություններ արեցիք  ի բարոություն կանանց` հիմնելով «Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը: Ձեր գոհունակ հաճախորդների քանակը կարծում եմ փաստում է, որ ձեր գործունեությամբ փորձում եք վերջակետ դնել այն մարդկանց ձեռագրին, որոնք փորձում են կնոջ դեմքին «խզմզել», ի՞նչ կասեք այս աառումով: Ես կարծում եմ, որ  ցանկացած միջավայրում` մասնավորապես բժշկության մեջ, պետք է լինեն մարդիկ, ովքեր ուշ թե շուտ վերջ կդնեն կբերեն օրենքի դաշտ բժշկական պրոցեդուրաները,  բոլոր մասնագիտական  կոչումները, որոնք  այսօր անօրեն վիճակում են: Տեսնելով, թե ինչպես են դրսում մարդիկ կարողացել հիմնել  ուսումնական կենտրոն, ապահովագրել հաճախորդներին, ինչպես են կարողացել պաշտպանել բժիշկներին, ես նույնպես ցանկացա ունենալ մեր երկրում այդ օրինավոր դաշտը, որտեղ  հաճախորդները պաշտպանված կլինեն տարբեր տեսակի ոչ մասնագետների կողմից արվող  միջամտություններից,  ոչ օրինական, անհայտ ծագման պրեպարատներով միջամտություններ իրականացնելուց և առհասարակ ամեն մեկը իր տեղը կունենա: Ես շատ եմ ուզում, որ  նույնիսկ բժիշկը, որը զբաղվում է կոսմետոլոգիայով, իմանա այն նորմերը, որով նա օրինապահ կարող է հանգիստ աշատել  և շատ եմ ուզում,որպեսզի հաճախորդները ունենան այն պաշտպանված միջավայրը,  որտեղ հանգիստ կարող են դիմել մասնագետներին և ստանալ այնմիսի միջամտությունները, որոնք իրենց որևէ  կերպ չեն կարողանա վնասել:  Ինչ վերբերվում է այն մասնագետներին, կենտրոններին, որոնք  չունեն որակավորում, օրենքով սահմանված լիազորություններ, ես կարծում եմ,  որ պետք է տալ նաև հնարավորոություն, որ մարդիկ իմանան: Գուցե  բժիշկը չունի նման որակավորում  և դրված լինեն հստակ պահանջներ` կգնա որակավորումը կանցնի, և դրանից հետո կզբաղվի համապատասխան պայմաններում: Նաև այն կենտրոնը, որը զբաղվում է անօրեն միջամտություններ իրականացնելով կստանան համապատասխան լիցենզավորումը և իհարկե կկարողնանան իրականացնել: Ոլորտը ձևավորման ընթացքում է , դեռ հստակ ձևաչափ չկա և, կարծում եմ, որ մեր առողջապահության համակարգի հետ  միահամուռ կարող ենք ստեղծել մի համակարգ, որը ճիշտ կմատուցվի հանրությանը:   Meganews.am–ը շնորհավորում է բազմաթիվ կանանց ժպիտներ պարգևող բժշկուհու մեկամսյակը, ցանականում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ: Թող էսթետիկ բժշկության դաշտում հնարավորինս շուտ մեր երկրում իրավական ու մասնագիտական առումով բարձր նշաձող ունեցող հստակ ձևաչափ մշակվի, որն առավել կնպաստի ձեր գործունեությանը:

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/7984

Be the first to comment on "Սիրում եմ, երբ կինը նայելով հայելու մեջ երջանկության վայրկյաններ է ապրում. Արգինե Դավթյան"

Leave a comment

Your email address will not be published.


*