Հետաքրքրված ենք, որ մեր երկրում ևս տարանցիկ խողովակաշար կառուցվի. Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է հարցին՝ արդյոք նախատեսում է Հայաստանը միանալ այն երկրներին, որոնք կողմ են Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազմանը և դիտարկում են այնպիսի տարբերակներ, ինչպիսին է՝ «Հյուսիսային հոսք-2-ը», հայտնում է «Այսօր»-ը:

 

«Ցավոք, Հայաստանում այսօր չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Հետաքրքրված ենք, որ մեր երկրում ևս տարանցիկ խողովակաշար կառուցվի, որը կտեղափոխեր, օրինակ՝ գազ կամ նավթ Ա-ից Բ կետ: Դրա համար էլ մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով», — ասել է Ն. Փաշինյանը:

 

Be the first to comment on "Հետաքրքրված ենք, որ մեր երկրում ևս տարանցիկ խողովակաշար կառուցվի. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*