Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել. Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել

 

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գլխավոր դատախազություն եմ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին:

 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից դատարանի որոշումը չկատարելու հանցադեպին: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահվան հասցնելու մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը առ այսօր ի կատար չի ածվում` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման կարգի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ:

 

Գտնում ենք, որ հիշյալ արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված և այլ հանցագործության հատկանիշներ. այն է`

Հոդված 353. Դատական ակտը չկատարելը

 

Պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

https://mamul.am/

Be the first to comment on "Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել. Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել"

Leave a comment

Your email address will not be published.


*