Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին՝ Բոինգ 707 օդանավի կործանման համար

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

 

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Be the first to comment on "Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին՝ Բոինգ 707 օդանավի կործանման համար"

Leave a comment

Your email address will not be published.


*