«Որոշողը վարչապետն է»․Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ վարչապետի հսկողության տակ լինելու մասին

 

Այսօր դուք բոլորդ էլ գիտեք, որ ժողովրդի վստահությունը մեր վարչապետն ունի եւ այսօր իրեն ձայնը տվել են, որոշողը վարչապետն է, պատասխանատուն վարչապետն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն այն մասին, որ  ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո են գտնվում։

 

Դիտարկմանը, թե այդպիսով սուրպերվարչապետություն չի ստեղծվում արդյոք, նա ասաց, որ այդ հարցերը իրենք կքննարկեն, այդ հարցը դեռ չի առաջացել։

Հարցին, թե ԲՀԿ-ն դիրքավորվել է արդյոք որպես ընդդիմություն, Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն այսօր ժողովրդի ձայնն է խորհրդարանում․ «Մեր ժողովուրդը սպասում է, որն օգուտ է երկրին, ժողովրդին, մենք դրան կողմ ենք լինելու, որը հակառակն է՝ դեմ ենք լինելու»։

 

https://news.am/

Be the first to comment on "«Որոշողը վարչապետն է»․Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ վարչապետի հսկողության տակ լինելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*