Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը

 

Հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում։

 

ԵՐԵՎԱՆ, 14 Հունվար — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Փարիզում, հունվարի 16–ին։

 

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այո, արդեն հաստատվել է`հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,–ասաց Նաղդալյանը։

 

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը"

Leave a comment

Your email address will not be published.


*