ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՉԻ ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր եղբոր որդին զորացրվել է. «Այսօր մեր զինվորը պատվով ավարտեց իր ծառայությունը հայրենիքին և վերադարձավ տուն։ Երկու տարի առաջ, այս օրը, սերժանտ Սամվել Զաքարյանը մեզ խոստացավ արժանապատվորեն ծառայել ու բարձ պահել Հայ Զինվորի պատիվը։

Իր ծառայակից ընկերների հետ նա իր ողջ ծառայությունն անցկացրել է Արցախյան առաջնագծում՝ աչալրջորեն պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը։ Առանձնապես հպարտ եմ, որ իր ծառայության ընթացքում որևէ մեկը չի իմացել, որ մեր զինվորի հորեղբայրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր։ Բարի վերադարձ այս օրերին զորացրվող և հայրենի օջախներ վերադարձող մեր զավակներին, մեր քաջ տղաներին։ Կեցցե՛»։

https://hraparak.am/

Be the first to comment on "ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՉԻ ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*