Սոֆին տաղանդ է․ Մանասյանը փայլուն ելույթ է ունեցել Nickelodeon-ի շոուում․ տեսանյութ

 

Մանկական հեռուստատեսության դեռատի աստղ Սոֆի Մանասյանը նվաճել է սոցիալական ցանցերը ղազախական ազգային պարով և The Black Eyed Peas-ի երգի կատարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Դեռատի աստղ Սոֆի Մանասյանը հրաշալի ելույթ է ունեցել Nickelodeon ալիքով հեռարձակվող Lip Sync Battle Shorties հայտնի ամերիկյան հաղորդման նկարահանումների ժամանակ։

Աղջիկը մասնակցել է շոուին՝ երգելով The Black Eyed Peas խմբի «Boom Boom Pow» երգը։

Աղջկա մայրը պատմել է մրցույթի կանոնների մասին, որին մասնակցել է աղջիկը։ Փոքրիկ երգչուհին պետք է երգեր և պարեր մի երգի տակ, որին ծանոթ չէր։ Մրցույթի եզրափակիչ փուլում մնացել են երեք գլխավոր մասնակիցներ։ Աղջկա մայրն արդեն պատմել է, թե ինչու է այդքան կարևոր աջակցությունը սոցիալական ցանցերում։

«Փորձերը տևում են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկո, տաղավարներում ցուրտ է, հարցազրույցներն ամեն դեպքում անգլերեն են և ամեն անգամ նկարահանումը սկսելիս Սոֆին պետք է կրկնակի թուլանա և ցույց տա, որ իր մոտ ամեն ինչ այնպես է, ինչպես բոլորի մոտ։ Թեև երբեմն կատակներն անհասկանալի են։ Նա տեսել է, թե ինչպես են հյուրանոց գալիս տարբեր ազգականները։ Ասել են, որ հաղթողին ընտրում է հանդիսատեսը, ուստի շոուին կանչեք ձեր ազգականներին, ընկերներին, հարևաններին։ Իսկ Սոֆիի բոլոր ազգականները տանն են՝ 10 հազար կմ հեռավորության վրա», — խոստովանել է Սոֆիի մայրը՝ Օլգան։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Սոֆին տաղանդ է․ Մանասյանը փայլուն ելույթ է ունեցել Nickelodeon-ի շոուում․ տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*