ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ԹԵ ՀԱԶԻ ԴԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺԱՄԻՋՈՑԸ ՈՐՆ Է

 

Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ հազի դեմ լավագույն միջոցը համարվում է շոկոլադը։ Նման եզրակացության հանգել են Հալլի համալսարանի մասնագետները։

 

Գիտնականները ավելի քան 160 պացիենտի փորձել են բուժել շոկոլադով եւ արդեն երկու օր անց նրանց մոտ նկատվել է հազի թեթեւացում, այն դեպքում, երբ ավանդական բուժամիջոցներով թեթեւացումը շատ ավելի ուշ է վրա հասնում։

 

Հետազոտությունները պարզել են, որ շոկոլադը ունակ է փափկացնելու կոկորդը եւ թուլացնելու բորբոքվածությունը։ Այդ պատճառով էլ շոկոլադ ընդունելուց հետո հազը դառնում է ավելի փափուկ։

 

Բացի այդ շոկոլադի հիմք հանդիսացող կակաոն իր մեջ պարունակում է տեոբրոմին նյութը, որը համարվում է արդյունավետ միջոց հազի դեմ պայքարի համար։

Իհարկե լրիվ չբառացելով դեղամիջոցներով բուժումը, մասնագետները խորհուրդ են տալիս զուգահեռ կիրառել նաեւ այսպես ասած շոկոլադային թերապիա, որպեսզի չափազանց մեծ քանակությամբ հակաբորբոքայիններից հնարավոր լինի խուսափել։

https://hraparak.am/

Be the first to comment on "ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ԹԵ ՀԱԶԻ ԴԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺԱՄԻՋՈՑԸ ՈՐՆ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*