Բազմաբնակարան շենքի կառուցում՝ 40 բնակարանով․2019-ի հաճելի անակնկալները գորիսեցիների համար(լուսանկարներ)

 

Տարին սկսվում է խոշոր նոր ծրագրերով

 

Գորիս համայնքի ղեկավարը շրջայց է կատարել և հետևել անցյալ տարի համայնքում մեկնարկած կապիտալ ծրագրերի ավարտական փուլի աշխատանքներին: Շինաշխատանքները գրեթե ավարտվում են, համայնքի ղեկավարը հանձնարարել է հիմնանորգման աշխատանքների վերջին՝ տարածքների կահավորման փուլում ևս խիստ հետևողական լինել որակին:

 

Առուշանյանը, միևնույն ժամանակ, համայնքապետարանի համապատասխան բաժիններին հանձնարարել է կարճ ժամկետներում սկսել նաև 2019թ. համար նախատեսված կապիտալ ծրագրերի մեկնարկային աշխատանքները: Նախատեսվող խոշոր ծրագրեր են ՝

Բազմաբնակարան շենքի կառուցում՝ 40 բնակարանով
Խնձորեսկ բնակավայրում կապտաժի կառուցում և բնակավայրի խմելու ջրի հարցի վեջնական լուծում
Գորիսի կենտրոնական, տնտեսական նշանակության փողոցների, ենթակառուցվածքների կապիտալ նորոգում
Ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում, մարզասրահի կառուցում

Համայնքի ղեկավարը հանձնարարել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին հասցնել ծրագրային, նախագծանախահաշվային աշխատանքները և սկսել շինաշխատանքների մեկնարկային փուլը: Վերը նշված աշխատանքներից զատ, համայնքի տարբեր բնակավայրերում ևս ընթացիկ տարում սպասվում են խոշոր ծրագրեր՝ խաղահրապարակների կառուցում, առաջնահերթ խնդիրների լուծում:

 

 

 

 

 

https://info-arm.com/

Be the first to comment on "Բազմաբնակարան շենքի կառուցում՝ 40 բնակարանով․2019-ի հաճելի անակնկալները գորիսեցիների համար(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*