Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից.

 

Բանն այն է, որ 2018-ի 3-րդ եռամսյակում հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչներն ամենաբուռն կերպով առաջ էին մղում այն թեզը, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված քաղաքական իրավիճակը խանգարում է դրան:

 

Սակայն արդեն այսօր հետհայացք նետելով՝ կարող ենք փաստել, որ այդ հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան օպերատիվ տվյալներին և իրավիճակին չտիրապետելու արդյունք: Բնական է, որ հրապարակված վերջին տվյալներն իշխանությունը կներկայացնի՝ որպես գերազանց աշխատանքի արդյունք, ինչը, բնականաբար, հեռու է իրականություն լինելուց:

 

Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից, հակառակ դեպքում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից չէինք լսի այդօրինակ հայտարարություններ: Ներդրումային այս ցուցանիշը ևս իներցիոն է, այնպես, ինչպես հենց իշխանությունը բնութագրեց 2019թ. պետական բյուջեն:

 

Այս անտեղյակությունն ու իրավիճակին չտիրապետելը ոչ այլ ինչ է, քան իշխանության ներդրումային քաղաքականության վերջին կանգառը, և հուսանք, որ գոնե արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը վերջին կանգառում ճամպրուկի վրա մտահոգ նստելու փոխարեն՝ կփոխի գնացքը, և ստիպված չենք լինի հույսը դնել, որ իներցիոն շարժումը դրական ուղղությամբ կլինի: Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ

https://www.aravot.am/

Be the first to comment on "Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից."

Leave a comment

Your email address will not be published.


*