Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել

 

2015 թվականի հունվարի 12-ին հանցագործը ներթափանցել էր Ավետիսյանների տուն եւ դաժան հաշվեհարդար տեսել հինգ մեծահասակների ու երկու երեխաների հետ։

 

Մեղադրական եզրակացության համաձայն, ռուսական բազայի զինվոր Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն եւ հրազենից սպանել ընտանիքի անդամներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Այնուհետեւ հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան 7 օր անց մահացել է հիվանդանոցում։ Վալերի Պերմյակովն իր գործողությունները բացատրում է նրանով, որ ուզում էր տուն գնալ։ Պերմյակովը, վերցնելով ինքնաձիգը, ինքնակամ թողել է դիրքը։ Թափառելով գիշերային Գյումրիում՝ նա խմել է ուզել, եւ, կոտրելով ապակին, մտել է Ավետիսյանների տուն, որպեսզի խմի։ Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը բղավել է։ Պերմյակովի պնդմամբ՝ ինքը վախեցել է եւ սկսել է կրակել։

 

Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայն չի լսել։ Սպանելով ընտանիքին՝ Պերմյակովը հագել է տանը գտած հագուստը եւ թաքնվել՝ իր հետ տնից վերցնելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները։ Համազգեստը, որի վրա իր անուն-ազգանունն էր, ինչպես նաեւ՝ ինքնաձիգը, նա թողել է Ավետիսյանների տանը։

 

Վալերի Պերմյակովը հայտնաբերվել էր ռուսաստանցի սահմանապահների կողմից՝ «Բայանդուր» ուղեկալի տարածքում։

 

2015թ․ օգոստոսի 12-ին 5-րդ կայազորային դատարանի Գյումրիում կայացած արտագնա նիստում Վալերի Պերմյակովը խիստ ռեժիմի ուղղիչ գաղությում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել դասալքության համար։ 2016թ․ օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ավազակային հարձակման, սահմանն անօրինական անցնելու կետերով։

https://news.am/

Be the first to comment on "Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել"

Leave a comment

Your email address will not be published.


*