«Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած աղջիկ». Սիլվա Հակոբյան

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով բալիկի է սպասում, ներկայացել է հմայիչ կերպարում։

 

Իր միկրոբլոգում երգչուհին նոր լուսանկար է տեղադրել, որում արծաթափայլ զգեստ է կրում։ Սիլվա Հակոբյանը նուրբ դիմահարդարմամբ է, կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։

 

 

«Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած աղջիկ»,- մեկնաբանություններում գրել է Սիլվա Հակոբյանը։

 

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվան նշել էր, որ հղիության երրորդ ամուսմ է. «Զգացողություններիս մասին դեռ վաղ է խոսել: Բայց կշարունակեմ այս ընթացքում ստեղծագործել: Այնպիսի վիճակ չէ դեռեւս, որ չկարողանամ աշխատել: Այնպես որ՝ նորություններ կլինեն»,-նշեց նա:

https://style.news.am/

Be the first to comment on "«Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած աղջիկ». Սիլվա Հակոբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*