Մհերը հրապարակել է որդու լուսանկարը

 

Երգիչ Մհերը, ով ամիսներ առաջ է հայր դարձել, տեղադրել է որդու լուսանկարը։

 

Երգիչը փոքրիկի դեմքը ցույց չի տվել, սակայն հայտնել է, որ նա այսօր դառնում է երեք ամսական։ «Մենք այսօր երեք ամսական ենք։ Աստված օրհնի իմ որդուն եւ իմ ընտանիքը»,- մեկնաբանություններում անգլերեն լեզվով գրել է երգիչը։

 

Զույգը որդուն Անդրանիկ է անվանել։ Ավելի վաղ երգիչը կադր էր հրապարակել, որում երեւում էին նորածին որդու տվյալները։

 

«10․10․2018, Աստված իմ, ես հայր եմ․․․Այսօր ծնվեց որդիս։ Այսօր Հայաստանում նոր քաղաքացի ծնվեց, եւ դա հրաշալի է։ Անդրանիկ Մհերի Մեսրոպյան։ Փառք Աստծո իմ ընտանիքի համար։ Աստված օրհնի բոլոր երեխաներին»,- գրել էր նա։

 

https://style.news.am/

Be the first to comment on "Մհերը հրապարակել է որդու լուսանկարը"

Leave a comment

Your email address will not be published.


*