93-ամյա հայ դիջեյը 75 տարի շարունակ վարում է իր սեփական ռադիոհաղորդումները

 

93-ամյա Արթուր Եղնոյանը (Արթ Լաբո) ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Փալմ-Սփրինգս քաղաքից, արդեն 75 տարի իր հեղինակային հաղորդումներն է վարում ամերիկյան տարբեր ռադիոկայաններում:

 

«Հայկական ընտանիքում ծնված Արթուր Եղնոյանը իր գործունեությունը սկսել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Սան-Ֆրանցիսկոյում: Հենց այդ ժամանակ գործատուի խնդրանքով նա կրճատեց իր անուն-ազգանունը, որպեսզի դրանք հնչեն ամերիկյան ոճով»,- պատմում է The Associated Press գործակալությունը:

 

Արթ Լաբոն մեծ ճանաչում է ստացել 1950-ականների վերջերին, երբ տեղափոխվել է աշխատանքի Լոս Անջելեսի KXLA ռադիոկայան: Նա առաջին դիջեյն էր Կալիֆոռնիայում, որը հնչեցնում էր Rock n Roll ոճի երաժշտություն:

 

Այնուհետ նրա անունը տարածվեց ամբողջ Ամերիկայում: Եվ հիմա, չնայած պատկառելի հասակին, Արթ Լաբոն շարունակում է ամեն օր եթեր դուրս գալ:

http://operativ.am/

Be the first to comment on "93-ամյա հայ դիջեյը 75 տարի շարունակ վարում է իր սեփական ռադիոհաղորդումները"

Leave a comment

Your email address will not be published.


*