Թուրքիայում տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին

 

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։

 

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։

Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Նշենք, որ Արա Գյուլերը 2016–ին համաձայնության էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման եւ ցուցադրման իրավունքների հետ կապված։ Արդեն 2018–ի օգոստոսի 16–ին՝ Արա Գյուլերի ծննդյան օրը, բացվել էր թանգարանը։

 

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։

http://operativ.am

Be the first to comment on "Թուրքիայում տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին"

Leave a comment

Your email address will not be published.


*