Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել

 

Կինոյի և թատրոնի հայտնի ռուս դերասան Յուրի Ստոյանովը «КоммерсантЪ» պարբերականի հետ կիսվել է ճամփորդությունների համար իր ամենանախընտրելի ուղղությունների ցանկով՝ խորհուրդ տալով ռուսներին 2019 թվականին անպայման մեկնել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևան:

 

«Եթե Իտալիա, ապա Գարդա լիճ: Եթե Ճապոնիա՝ Տոկիո և Կիոտո: Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտ կղզի: Արժե այցելել Թբիլիսի և Երևան», — ասել է Ստոյանովը:

Նա նաև խորհուրդ է տվել պարբերականի ընթերցողներին ԱՄՆ մեկնելու դեպքում այցելել Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Մեծ կիրճ, Ուկրաինայում՝ Կորսուն Շևչենկովսկի քաղաք ու Ռոս գետ:

 

Նույն անդրադարձում հայկական ծագումով հայտնի գիտնական, օվկիանոսագետ և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովն այս տարվա պարտադիր ուղղությունների իր առաջարկած ցուցակում նշել է Սանկտ Պետերբուրգը, ինչպես նաև Կրասնոյարսկն ու Նարյան Մարը:

https://www.tert.am/

Be the first to comment on "Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել"

Leave a comment

Your email address will not be published.


*