Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի (Economist Intelligence Unit — EIU)  «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցում, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը, ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում:

 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանը  8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և կրկին դասակարգվել  «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Այս կատեգորիայում Հայաստանը 2017 թվականի 4.11 ցուցանիշը հասցրել է  4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդը:

 

Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։

 

Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։

https://armenpress.am/

Be the first to comment on "Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում"

Leave a comment

Your email address will not be published.


*