Ինքը զորակոչվում է որպես բժիշկ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արամ Mp3-ի բանակ զորակոչման մասին

 

Ինքը զորակոչվում է որպես բժիշկ։ 2 երեխաների հայր է, 35 տարեկան, եթե սովորական զորակոչով զորակոչվելու լիներ, ապա չէր զորակոչվի»,— ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Արամ Mp3-իի զինվորական ծառայություն անցկացնելու հարցին:

 

Նկատենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս ակտիվորեն քննարկվում է, թե Արամ Mp3-ն լինելով իշխանության ներկայացուցիչների հետ սերտ հարաբերություններ ունեցող շուո բիզնեսի ներկայացուցիչ, իր ծառայությունը կանցկացկացնի Մուրացանի զինվորական հոսպիտալում։

 

Այս առնչությամբ էլ Արծրուն Հովհաննիսյանն ասել է.

 

«Եթե անգամ զորակոչվի Մուրացան՝ ելնելով իր մասնագիտությունից, դա դեռ չի նշանակում, որ ինքը ծառայության ողջ ընթացքը մնալու է Մուրացանում։ Մեր ռազմական բժիշկները որպես կանոն, եթե մի տեղ տարվում են, շատ ակտիվորեն գործուղումների մեջ են լինում և ծառայության բնույթից ու անհրաժեշտությունից ելնելով տարբեր տեղերում են լինում»։ Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Արամ Mp3-ն զորակոչվելու է այն ժամանակ, երբ կզորակոչվեն բժիշկները․ «Սովորաբար դա լինում է զորակոչի վերջին փուլում»։

Be the first to comment on "Ինքը զորակոչվում է որպես բժիշկ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արամ Mp3-ի բանակ զորակոչման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*