Արցախի ՊԲ հրամանատարը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր

 

Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին:

 

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու եւ իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ:

Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման եւ լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարեւոր նախապայմաններից է:

 

Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով եւ առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաեւ ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը:

 

https://news.am/

Be the first to comment on "Արցախի ՊԲ հրամանատարը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր"

Leave a comment

Your email address will not be published.


*