Ողբերգական դեպք. հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի դիերը

 

հունվարի 8-ին, ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

 

Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:

 

Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է:

 

Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

 

«Արցախպրեսի» նախնական տեղեկություններով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորման հետևանքով:
https://armlur.am

Be the first to comment on "Ողբերգական դեպք. հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի դիերը"

Leave a comment

Your email address will not be published.


*