Ցմահ դատապարտյալները դիմում են Նիկոլ Փաշինյանին

 

Հարգելի պարոն Փաշինյան, սա հերթական Բաց նամակը չէ, որ դիմում ենք Ձեզ։ Սա արդեն կոչ-ահազանգ է՝ ցմահ դատապարտյալների անունից։ Ընդամենը օրեր առաջ, իր մահկանացուն կնքեց 25 տարի անազատության մեջ գտնվող Արմենակ Մնջոյանը։ Մարդ, որը հույսով ու հավատով սպասում էր իր ներմանը։

 

ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի չարաբաստիկ հրամանի զոհերիս ձայնը, այդպես էլ տեղ չի հասնում։ Անորոշ իրավիճակի, գերլարված սպասումներն արդեն խաթարում են մեր հոգեկան ներաշխարհը։ Չենք կարող կանխագուշակել, թե վաղը ճակատագիրը ինչ է նախատեսել մեզ համար։ Բոլորս, արդեն 40-50 անց մարդիկ ենք, եւ ամեն րոպե սպասում ենք լավ լուրի։ Քսան տարուց ավելին, մենք փշալարերով շրջապատված ենք, մարդիկ կան, որ չեն տեսել իրենց երեխաների մեծանալը, բայց արդեն թոռներ ունեն։

 

Մի զրկեք՝ մեր կյանքի մնացած տարիները նրանց հետ անցկացնելու հաճույքից։ Մեկ անգամ ևս խնդրում ենք Ձեզ՝ վերանայել քոչարյանական չարաբաստիկ որոշումը, քննարկեք Ձեր սեղանին գտնվող ցմահ դատապարտյալներիս ներման խնդրագրերը։ Անսխալ մարդ չկա.բոլորս սխալվում ենք։ Սակայն, Աստված մեզ ապաշխարհելու եւ մեղքերի թողության իրավունք է տվել։ Զղջում ենք կատարած հանցանքի համար, ու մեկ անգամ ևս բարձրաձայնում՝ ցմահ դատապարտյալներիս մեջ կան մարդիկ, որոնց գործերը շինծու են։ Թող անհամեստություն չթվա, բայց կան արժանավորները, որոնք այսօր արդեն պիտի ազատության մեջ լինեին։

 

Հարգարժան պարոն Փաշինյան, Ձեր իշխանությունը, բազմիցս հայտարարել է, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում պիտի լինի։ Ուրեմն խնդրում եք Ձեզ, մի ուշացրեք, կայացրեք համապատասխան որոշումը, որպեսզի կարողանանք օր առաջ լինել մեր ընտանիքներում։ Հավատացեք, սրտի տագնապով ամեն օր սպասում ենք Ձեր քայլին ու հավատու,՝ որ այն այևւս չի ուշանալու ։

 

Ցմահ դատապարտյալների անունից՝ Ստեփան Գրիգորյան, «Արմավիր» ՔԿՀ

https://lurer.com/

Be the first to comment on "Ցմահ դատապարտյալները դիմում են Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*