Թոմ Քաթինան ու կինն իրենց ամուսնությունը գրանցել են Երևանում(լուսանկարներ)

 

Հայատանում է գտնվում «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան։ Նա և կինն իրենց ամուսնությունն այսօր պաշտոնապես գրանցել են Երևանում։

«Ուրախալի է, որ վերջապես մեր ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ, այս հատուկ օրվա ընթացքում մետ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։

 

Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակին է արժանացել 2017 թվականին։ Նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ է եղել, կաթոլիկ միսիոներ, որը  տարիներ շարունակ  իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն և սպասարկել օրական ավելի քան 400 հիվանդի:

 

 

https://www.panorama.am/am/

Be the first to comment on "Թոմ Քաթինան ու կինն իրենց ամուսնությունը գրանցել են Երևանում(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*